Հունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԵրԱԶ-654» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշատ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























