Հունիսի 8-ին, ժամը 03.30-ին, Երեւանի Չարենցի եւ Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող թունելում իրար  են բախվել   «Ֆոլքսվագեն» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: