Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը, իսկ կողոպուտի` 2, խուլիգանության` 1 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 7 դեպք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


























