Հունիսի 9-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 38-ամյա Արմեն Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























