Հունիսի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Շկոդա» եւ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Շկոդա»-ն բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների:
«Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























