Հունիսի 8-ին, ժամը 04.00-ին,  Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որից հետո բախվել է  «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: