Հունիսի 9-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























