Հունիսի 8-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա»  մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղում բախվել  է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի  հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: