Բրիտանիայի վարչապետի Լարրի անունով կատվի հետ ծեծկռտուք կազմակերպելու համար սկանդալի կենտրոնում հայտնված Ֆրեյ անունով կատուն, որը պատկանում է ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի ընտանիքին, կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է NEWSru.com-ն` հղում անելով The Daily Mail-ին:
Ինսայդերները կասկածում են, որ 4 տարի առաջ անհետացած կատուն վերադարձել է որպես չինական լրտես: Ըստ նրանց` չինական գործակալները ֆինանսների նախարարի սիրելի կենդանու կաշվի տակ էլեկտրոնային սարքավորումներ են տեղադրել:
Հայտնի է, որ Ֆրեյանը անհետ կորել է 2009թ եւ Օսբորնների ընտանիք է վերադարձել միայն 2 տարի անց: Որոշ մարդիկ չեն բացառում, որ չինացիներն այժմ գաղտնալսում են Դաունինգ սրիթ 10 հասցում տեղակայված նստավայրում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունը. կատուն հաճախ է զբոսնում այդ նստավայրում: Առանձնահատուկ անհագստության առիթ է տալիս կատվի բարձր ակտիվությունը. վերջերս կատվին հայտնվել էր արտգործ նախարարության նստավայրի այցելությունների համար փակ տարածքում, մի անգամ նա նույնիսկ փորձել է մտնել գանձարան:
Ի տարբերություն Դեյվիդ Քեմերոնի կատվի, որը նախընտրում է ժամանակի մեծ մասն անցկացնել նստավայրի մուտքի մոտ գտնվող օդափոխության համակարգի օդատար խողովակի անցքում` Ֆրեյան միշտ շարժման մեջ է: Ինչպես ցանկացած լրտես, Օսբորնի կատուն սիրում է ժամանակ անցկացնել բարում: Ընդ որում` Ֆրեյանին չի վախեցնում այն հանգամանքը, որ կառավարության անդամների շրջանում հայտնի The Red Lion փաբ հասնելու համար նա պետք է վտանգավոր ճանապարհ անցնի:




























