Ֆրանսիայում Սիրիացի ուսանողների միության մասնաճյուղն ու Թուրք երիտասարդության ընկերակցության բաժանմունքը Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Էրդողանի կառավարության քաղաքականության:
Ակցիայի մասնակիցները դատապարտել են կառավարող Արդարություն եւ զարագցում կուսակցության գործողությունները եւ նրա աջակցությունը Սիրիայում գործող զինյալներին: Նրանք նաեւ դատապարտել են Էրդողանի կառավարության կրկնակի ստանդարտների քաղաքականությունը: Ցուցարարները արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն պաստառներ են պահել, հաղորդում է «Դամասկոս» միջազգային ռադիոկայանը: Պաստառների վրա ծաղրանկարներ են պատկերված եղել:
Միեւնույն ժամանակ տոնական հանրահավաք է կայացել ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Քուսեյր քաղաքում, որն ազատագրվել էր զինյալներից:




























