Եգիպտոսում դատարանն այսօր՝ հունիսի 10-ին, արդարացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին՝ Ալիային եւ Ջամալին, 2011-ի հունվարին Կահիրեում խաղաղ ցուցարարների մահվան գործով:

Դատավորը որոշել է կալանքից ազատ արձակել Մուբարաքի որդիներին, «եթե նրանք մեղադրյալներ չեն այլ գործերով»: Ալիան եւ Դամալը կմնան կալանքի տակ, քանի որ մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն, Հոսնի Մուբարաքի որդիներն անցնում են  «նախագահի պալատների գործով»: Մարտի սկզբին նրանց, ինչպես նաեւ նրանք հորը՝ Հոսնի Մուբարաքին, երկրի բյուջեից ավելի քան մեկ մլրդ ֆունտ (մոտ 150 մլն դոլար) լուրացնելու մեղադրանք է առաջադրվել: Քննության տվյալներով՝ նախագահի նստավայրի վերանորոգման միջոցները բյուջեից փոխանցվել են Մուբարաքի ընտանիքի հաշիվներին:

Մուբարաքն ու ՆԳ նախկին նախարար Հաբիբն ալ-Ադլին 2012-ի հունիսի 2-ին Կահիրեի քրեական դատարանի վճռով դատապարտվել են ցմահ ազատազրկման այն բանի համար, որ 2011-ի գարնանը հրամայել են մարտական փամփուշտներ կիրառել ցուցարարներին ցրելու ժամանակ: 2013-ի հունվարի կեսերին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է Մուբարաքի փաստաբանների վերաքննիչ բողոքը եւ նոր քննություն նշանակել: