«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: