Կարճ եւ բարձր տոկոսադրույքներով վարկերը խաթարում են տնտեսության զարգացմանը, իսկ էժան եւ երկար վարկերը՝ նպաստում: Այդ մասին այսօր՝ հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ արտահերթ ելույթ ունենալով 2013 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումների եզրափակիչ փուլում:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ իրենց հարցադրումների եւ ելույթների ժամանակ նույնպես քննադատել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը;

«Մեր գործընկերները մեկ-մեկ մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, դա ուղղակի իրենց մտահոգությունն է: Մենք պետք է մտածենք մեր վարկառուներին էժան վարկեր տրամադրելու մասին եւ ԿԲ-ն, ֆինանսների նախարարությունը պետք է արդյունավետ գործեն»,- ասաց Հ. Աբրահամյանը: