Մախաչկալայի քաղաքապետի օգնական եւ դատախազի նախկին օգնական Քիզլյար Մագոմեդ Աբդուլգալիմովը, ով հայտնի է «Կոլխոզնիկ» մականունով, խոստովանել է, որ օգնել է ընդհատակյա ավազակախմբերին:

Հետաքննության ընթացքում Կոլխոզնիկը, որը ձերբակալվել էր 2012թ հոկտեմբերի 26-ին Դաղսստանի դեղատներում հոգեմետ դեղեր վաճառելու մեղադրանքով, խոստովանել է, որ 2մլն ռուբլի է փոխանցել ահաբկիչներին: «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ նա այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ հանցագործներից սպառնալիքներ է ստացել:

Նախաքննության տվյալներով` Կոլխոզնիկը անօրինական առքուվաճառք է իրականացրել 5 տարիների ընթացքում, եւ այդ ընթացքում իր գործունեությունը կոծկել է դատախազության միջոցով: Իրավապահ մարմինները կասկածում են, որ քաղաքապետ Սաիդ Ամիրովն անձամբ է ղեկավարել Աբդուլգալիմովի հանցագործ գործունեությունը, եւ թմրանյութերի վաճառքի շահույթի մեծ մասը փոխանցվել է հենց նրան:

Ենթադրվում է, որ Կոլխոզնիկը հանդիսանում է նաեւ 2011թ սպանված քննչական կոմիտեի Դաղստանի քննչական վարչության քննիչ Արսեն Գաջիբեկովի սպանության կազմակերպիչը: