Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության  եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել մասիսի քաղաքի բնակիչ 4 քաղաքացիներ` Մելիք Դավթյանը, Երեւան քաղաքի բնակիչներ Արմեն Ջհանգիրյանը եւ Սերգո Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններս հայ-կազակական միջազգային միությանը անդամակցելու, պաշտոններ եւ կոչումներ ստանալու եւ վկայականներ տրամադրելու պատրվակով տարբեր քաղաքացիներից վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են 502 հազար ՀՀ դրամ: Արդյունքում անդամագրվածներին ոստիկանական համազգեստով վկայականներ են տվել: Ստացվում է, որ մարդիկ փող են տվել հենց ոստիկանական համազգեստով վկայական ունենալու համար, ինչն էլ ցույց են տվել ճանապարհային ոստիկանին տուգանքից խուսափելու համար: Իսկ վկայականը ձեռք են բերել 25 հազար դրամով: Հետաքննությունը շարունակվում է: