Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը նշանակվել է նախարարի օգնական: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Առայժմ պարզ չէ, թե ով կփոխարինի Վահե Էլոյանին:
Նշենք, որ վերջերս պաշտոնանկություններ եղան Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց փոխնախարար Սամվել Խաչատրյանը, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Նազարեթ Մնացականյանը: Աշխատանքից ազատվել է նաեւ աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, ով այդ պաշտոնին էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում: Սկզբից հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, սակայն հետո պարզ դարձավ, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի: Մեր տեղեկություններով` Յուրի Վարդանյանի եւ Վահե Էլոյանի միջեւ պայմանավորվածություն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, սակայն Վահե Էլոյանն այդպես էլ չի գրել դիմում:




























