Թուրքիայի ոստիկանությունը Ադանա քաղաքում ձերբակալել է 13 մարդու, որոնք մեղադրվում են սոցիալական ցանցերում անկարգություններ եւ հակակառավարական ցույցեր անելու կոչեր անելու համար:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ձերբակալվածները մեղադրվում են հասարակական շենքերը գրոհելու, մասնավոր մեքենաներ ջարդելու եւ ոստիկանների վրա հարձակվելու կոչերի համար: Գործակալությունը չի նշում, թե ինչ պատիժ է սպասվում նրանց, եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, նշում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ողջ Թուրքիայում արդեն երկու շաբաթ չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը, որոնք սկիզբ են առել Ստամբուլում ի պաշտպանություն «Գեզի» այգու: Սակայն ավելի ուշ բնապահպանական կարգախոսները փոխարինվել են քաղաքական կարգախոսներով: Ցուցարարները պահանջում են Էրդողանի կառավարության հրաժարականը: