Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունիսի 11-ին, աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան:
Այցի ընթացքում Դավութօղլուն կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային կոնֆերանսին, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին օգնություն տրամադրելուն, հաղորդում է Trend-ը:
Դոնորական կոնֆերանսը կազմակերպել են Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Ադրբեջանի կառավարությունը: Կոնֆերանսին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները:
Ըստ APA-ն՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի առաջին դեմքերի հետ:




























