Բեռլինի 24-ամյա բնակչուհի Միշել Կոբկեն հերոսական ջանքեր է գործադրել գեղեցկության եւ կատարելության իր չափանիշին հասնելու համար: Երեք տարվա ընթացքում գերմանուհին չի բաժանվել կորսետից, որը կրել է հանուն բարակ իրանի:

Ինչպես հայտնել է Միշել Կոբկե, բա միշտ դժգոհ է իր մարմնից, եւ իրեն հանգիստ չէր տալիս միտքը, թե այլ աղջիկներ ավելի բարակ իրան ունեն: Այդ նպատակով էլ նա մշտական տառապանքներ է կրել:

Նա կոշտ կորսետ է կրել, որից չի բաժանվել անգամ գիշերները: 3 տարում Կոբկեի իրանը 64-ից նվազել է 40 սանտիմետրի: Այժմ էլ նրան հանգիստ չի տալիս Գինեսի ռեկորդակիր Քեթի Յունգը, ում իրանը  165 սմ հասակի դեպքում կազմում է 38,1 սմ:

Բժիշկները պնդում են, թե արտաքինի փոփոխության նման մեթոդը կարող է լուրջ խնդիրներ հարուցել: