Բրիտանիայում նորապսակներին հարսանիքի ժամանակ «Քեմբրիջ Սիթի» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի պահեստայինների նստարանն են նվիրել: Այս ակումբը հանդես է գալիս Հարավային լիգայի պրեմիեր դիվիզիոնում:

59-ամյա Ջոն Էյվսի եւ նրա սիրելի Քերոլայնի համար նստարանը ձեռք են բերել նրանց ընկերները, որոնք գիտեին, որ ակումբը աճուրդ է կազմակերպել, հաղորդում է Orange News-ը:

Պարբերականը նշում է, որ Ջոն Էյվսն ու նրա սիրելին երանության մեջ էին՝ նման նվեր ստանալով:

Էյվսը հայտարարել է, որ մանկուց երկրպագում է «Քեմբրիջ Սիթիին»: