Սոքս անունով շոտլանդական պարող պոնին, որը վերջերս գովզդի հերոս էր դարձել, հայրության թեստ կհանձնի` մայիսին ծնված սեւ մտրուկի  հետ կապված: Սոքսի տիրուհի Մերի Ուիլյամսոնն ասել է, որ դա անհրաժեշտ է  ցեղատեսկաի մաքրության համար:

Տիրուհին պատմել է, որ Սոքսը վերջերս  եղել է մեկ այլ արոտավայում, որտեղ ծանոթացել է Քիմբերլի անունով մատակի հետ: Ընդ որում, ընկերուհու մոտ նա հասել է` կտրելով լճակը եւ թողնելով մյուս երեք մատակներին, ովքեր ընտրվել էին հատուկ նրա համար:

Առաջիկայում փորձանմուշները կուղարկվեն լաբորատորիա, տեղեկացնում է The Daily Telegraph-ը:

Նշենք, որ Սոքսը էկրանի աստղ էր դարձել մարտին: Այն ժամանակ պոնին նկարահանվել էր գովազդում, որտեղ պարում էր եւ ցուցադրում Մայքլ Ջեքսոնի «լուսնային քայլվածքը»: