Քուվեյթի բնակչուհուն 11 տարվա ազատազրկման են դատապարտել` էմիր Սաբահ ալ Սաբահի հասցին վիրավորական արտահայտությունների, ռեժիմի տապալման կոչերի համար:
37-ամյա Հուդա ալ Աջմին համապատասխան մեկնաբանություններ էր թողել «Twitter»-ում: Իրավապաշտպաններն արդեն սուր քննադատության են ենթարկել երկրի իշխանություններին:
Սա նման առաջին դեպքը չէ: Ապրիլին ընդդիմադիր առջնորդներից մեկին նույնպես հինգ տարվա ազատազրկման էին դատապարտել` էմիրին վիրավորելու համար:




























