Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի փողոցի թիվ 32/2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտնաբերվել է ականանետի ական, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:




























