Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արեւելք համապատասխանաբար երկրաշարժ է եղել: NEWS.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում է, որ այսօր` հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին եւ 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արեւելք համապատասխանաբար 4 եւ 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել:


























