Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի թիվ 60/2 տան նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները Գ. Փիլիպոսյանին պատկանող խորդանոցում հայտնաբերել են «Շախմատ» տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: