Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրեւաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























