ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ 95-ամյա Նելսոն Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մակ Մահարաժը:

94-այա Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին` «ծանր, սակայն կայուն վիճակում», թոքային ինֆեկցիայի հերթական սրացումից հետո:  27 տարվա  բանտակության ընթացքում նա պալարախտով է տառապել:

ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման ծրագրում է այցելել Մանդելային «համար պահի»: Զուման ազգին կոչ է արել աղոթել հանուն Մանդելայի: 

Յոհաննեսբուրգում նրա տան մոտ ծաղիկներ են բերում եւ քարեր դնում, որոնց վրա շուտափույթ ապաքինման մաղթանքներ են գրված:  Տան եւ հիվանդանոցի մոտ մշտապես լրագրողներ են հեթապահում` թեեւ նախագահի աշխատակազմը խնդրել էր «հարգել Մանդելայի եւ իր ընտանիքի անձնական կյանքը», հաղորդում է vesti.ru-ն:

Անցյալ տարվա դեկտեմբերից Մանդելան արդեն չորրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում` թոքերի հետ ունեցած խնդիրների պատճառով: