Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի 08 ՕՍ 646 եւ «Շկոդա» մակնիշի Տ1491 համարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Յ. Աղաջանյանը («Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:




























