Իրաքում հունիսի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 57 մարդ: Մի քանի տասնյակ իրաքցիներ վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհերի մասին:
Ահաբեկչությունների համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
Ամենախոշոր ահաբեկչությունը եղել է ահաբեկիչների կողմից հունիսի 10-ին տեղի ունեցած հարձակումը Դիյալա նահանգում, որտեղ զոհվել են 15 մարդ, վիրավորվել 46-ը: Կեսօրին մոտ Բաղդադի արվարձանում պայթել է ավտոմեքենան: Զոհվել է 7 մարդ, եւս 25-ը՝ վիրավորվել են:
Տուզ-Հորմատու քաղաքում պայթել է եւս մեկ մեքենա, որը հանգեցրել է երեք մարդու մահվան, վիրավորվել է 22-ը: Մոսուլ եւ Թիքրիթ քաղաքներում զոհվել է եւս 30 մարդ: Մոսուլում պարետային ժամ է մտցվել:


























