Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացրած պայթյունի գլխավոր կասկածյալին ձերբակալել են Սիրիա փախչելու ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
Թուրքիայի Հաթայ նահանգի ոստիկանության եւ զինվորականների համատեղ գործողությունների ժամանակ ձերբակալվել է Ռեյհանլըի արյունոտ ահաբեկչության կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալին՝ Նասըր Էսքիօջաքին։
Նշենք, որ մայիսի 11-ին, 12։55-ին պայթեցվել են Ռեյհանլըի քաղաքապետարանի եւ փոստի բաժանմունքի մոտ կայանված պայթուցիկներով լի 2 մեքենա։
Պաշտոնապես նշվում է, որ զոհերի թիվը 52 է, վիրավորներինը՝ 100։



























