Հունիսի 10-ին, ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 84 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: