Հունիսի 10-ին, ժամը 23-00-ին, «Օպել»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել է «Նիսան», այնուհետեւ՝ «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: