Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ավիադիսպետչերների մասսայական գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել 2000 չվերթներ: Գործադուլը կտեւի 3 օր:
Գործադուլի պատճառ է դարձել Եվրամիության միասնական օդային տարածք ստեղծելու առաջարկը (Single European Sky): Արհմիությունների ներկայացուցիչները կարծում են, որ դա վտանգի տակ կդնի ուղեեւորների անվտանֆությունը եւ օդանավակայանների ու ավիաընկերությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները: Բացի այդ` դա սպառնում է երկրի սուվերենությանը: Այս մասին հայտնում է Pravda.ru-ն:
Սպասվում է, որ հունիսի 12-ին գործադուլներ կսկսվեն նաեւ այլ երկրներում:




























