Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին եւ եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: