Ըստ Հայաստանի ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 14 դեպքից` 8-ը, իսկ խուլիգանության` 1   եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10  պատահար. 10 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: