Դիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության եւ իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաեւ մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ եւ սպորտային խաղ-մրցույթներ:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:




























