Կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ մարդն ամեն օր միջինը ժպտում է ընդամենը յոթ անգամ: Ամենօրյա այդ ժպիտներից մեկը պարտադիր կեղծ է: Այդպիսին են նաեւ հարցման արդյունքները, որին մասնակցել է 2000 մարդ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հաստատվել է նաեւ, որ ամենաուրախ մարդը ժպտում է օրական  11 անգամ, իսկ մռայլ մարդիկ օրական  ժպտում են մեկ անգամից ոչ ավելի: Պատասխանողների կեսը (51%) խոստովանել են, որ իրենք կեղծ են ժպտում, եւ որ ամենից հաճախ կեղծ ժպիտներ են պարգեւում իրենց ղեկավարությանը: Միաժամանակ, մարդկանց դուր է գալիս,  երբ իրենց տեսնելիս ժպտում են, թեեւ օրվա ժպիտների քանակն ընդհանուր առմամբ կրճատվել է: