Լունդի համալսարանը եւ Սթենֆորդի համալսարանը պարզել են. տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը երեք անգամ ավելի է, քան կանանցը: Ամենից հաճախ ինքնասպանության դիմել են երիտասարդ, միայնակ, ցածր մակարդակի կրթություն ունեցող տղամարդիկ: Իսկ ահա կանանց համար ռիսկի էական գործոն է եղել հոգեկան շեղման առկայությունը:
Հիմնականում աշխատանքի բացակայությունը կանանց համար ամենամեծ սոցիալական գործոնն է, իսկ զուգընկերոջ բացակայությունը՝ տղամարդկանց համար: Պրոֆեսոր Յան Սանդկվիստը մեկնաբանում է. «Խիստ անհրաժեշտություն կա նոր մարտավարություն մշակելու, որը ընկճախտից, անհանգստությունից, ասթմայից տառապող մարդկանց մոտ կնվազեցնի ինքնասպանության սպառնալիքը»:
Այսպես, ինքնասպան եղած կանանց 29,5 եւ տղամարդկանց 21,7 տոկոսը բժշկի են այցելել ինքնասպանությունից երկու շաբաթ առաջ: Իսկ կանանց 57,1 եւ տղամարդկանց 44,9 տոկոսը բժշկի են այցելել ինքնասպանությունից 13 շաբաթ առաջ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Այսվիճակագրությունը ցույց է տալիս հոգեբանական օգնության համակարգի անկատարությունը, նշում են փորձագետները: Նրանք կոչ են անում ծրագրում ընդգրկել ոչ միայն բժիշկների, այլ նաեւ սոցիալական աշխատողների:



























