Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 16.05-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել 75-ամյա Ռ. Խաչատրյանի դին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: