Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ. անասնագոմը չի վնասվել:




























