Արմավիրի մարզում մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում այսօրվա դրությամբ հավաքագրվել է 51 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ գումարների հավաքագրմանը մասնակցել են եւ պատգամավորները, եւ կառավարության անդամները: մասնավորապես՝ ամենախոշոր ներդրոմն իրականացրել է ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն դրամ; ՀՀ Ազգային Ժողովը փոխանցել է 6 մլն դրամ, Հ կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ:

Ըստ Ա. Պետրոսյանի՝ վնասի իրական չափը 25 մլրդ դրամ է: հավաքագրված գումարները գյուղացիներին պետք է հասնեն մինչեւ օգոստոսի 1-ը:

Ա. Պետրոսյանը կոչ արեց հանրապետության ազգաբնակչությանը՝ ավելի ակտիվորեն մասնակցել տուժած շրջանների օգնության հիմնադրամներին, քանի որ նման իրավիճակներ ստեղծվում են նաեւ այլ մարզերում: