Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարա Ահմեդ Դավութօղլուի հետ:

Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ընթացքում նշել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխաջակցությունը:

Քննարկվել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել մասնակցելու Պաղեստինի խնդիրներին նվիրված խորհրդաժողովին: