Վրաստանի սահմանում թույլ չեն տվել սահմանից անցկացնել հայկական կարտոֆիլը: Հարևան երկրի սանիտարահիգիենիկ ծառայությունը կարանտինային հիվանդություն է հայտնաբերել, և կարտոֆիլը ետ է ուղարկվել Հայաստան:

Ինչպես հայտնում է «Գռուզիա online»-ը, հունիսի 5-ին Հայաստանից Վրաստանի «Գուգուտի» մաքսային անցակետ է եկել 49 հազար կգ կարտոֆիլով բեռնված 2 ավտոմեքենա: Սպա-ֆիտոսանիտարը փորձանմուշ է ուղարկել փորձաքննության:

Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ կարտոֆիլը վարակված է կարանտինային հիվանդությամբ: Վրաստանի կառավարության որոշման համաձայն` ապրանքը վերադարձվել է ներկրող երկիր: