Մոսկվա-Էլիստա չվերթն իրականացնող օդանավում մահացել է Կալմիկիայի ղեկավարի նախկին ավագ օգնականը: Ուղեւորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել դժբախտ պահատարի հետեւանքով: Թռիչքի ժամանակ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, տղամարդը կորցրել է գիտակցությունը, իսկ քիչ անց՝ մահացել:
Պարզվել է, որ նա Կալմիկիայի ղեկավարի նախկին ավագ օգնական Էրդին Կարուեւն է: Վոլգոգրադի օդանավակայանի տրանսպորտային ոստիկանությունից հայտնել են, որ մինչեւ վերջին պահը պայքարել են նրա կյանքի համար: Կարուեւին բշկական օգնություն են ցուցաբերել հենց օդանավում, իսկ ներքեւում նրան սպասելիս է եղել «շտապօգնության մեքենան», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ուղեւորի մահվան պատճռը եղել է բրոնխիալ ասթման, որը նա չի կարողացել հաղթահարել, քանի որ այդ պահին դեղահաբեր չի ունեցել: Կարուեւը 50 տարեկան էր:




























