Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով զբաղվում է աշխատում են միջկառավարական հանձնաժողովները: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: «Այդ ոլորտում առաջընթաց կլինի»,-վստահեցրել է նախարարը:
Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակ չունի զբաղվել այդ հարցով: «Որոշ հարցեր մնացել են չլուծված: Այդ հարցերը կլուծվեն աշխատանքային խմբերի մակարդակով: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել»,-ամփոփել է Փանջիկիձեն:




























