Հունիսի 12-ին Շիրակում, Լոռիում եւ Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Ողջ երկրում ջերմաստիճանը կբարձրանա, առաջիկա չորս օրերին ընդհանուր առմամբ 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանակությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, ցերեկը՝ +27+29 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20, 

Կոտայքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20, 

Գեղարքունիքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20, 

Լոռիում` գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Տավուշում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,  

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+27,  

Արարատում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,  

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+23,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24: