Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան Կորոլյովոյում փլուզվել է մանսավոր տան պատը՝ խլելով մեկ մարդու կյանք: Եւս մեկը վիրավորվել է:

ՆԳՆ-ում պարզաբանել են, որ զոհվածն ու վիրավորը բանվորներ են Միջին Ասիայից, որոնք տանը վերանորոգում էին անում: Վթարային տունը շրջապատված է, ոստիկանները պարզում են տեղի ուենցածի պատճառները, հաղորդում է NTV-ն: