Վրաստանը կփորձի Ռուսաստանի սադրիչ գործողությունները հարթել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ռուս սահմանապահները փշալարեր են անցրացրել Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ:
«Կարելի է ենթադրել, որ դա 10 օր առաջ տեղի ունեցածի շարունակությունն է: Մեր արձագանքը համապատասխան կլինի եւ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներկրներին կտեղեկացնենք եւ կփորձենք հակազդել Ռուսաստանի կողմից փշալարերի տեղակայմանը եւ օկուպացիոն գծի տեղափոխմանը»,-հայտարարել է Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է օգտագործի բացառապես դիվանագիտական ճանապարհներ՝ այդ խնդիրը լուծելու համար, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Մենք չենք տրվի սադրանքների»,-ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը:




























