Սյունիքի նախկին մարզպետի տիկնոջ` Գորիսի ՔԿԱԳ-ի պետ Լորետա Բարսեղյանի NEWS.am-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցը  Բուդաղյանների հարազատները ծայրից ծայր հեքիաթ են համարում եւ սուտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Բուդաղյանների հարազատները:

«Տգիտության ամենավերջին աստիճանն է, երբ չի կարողանում նորմալ գոնե հարցազրույց տալ, որ ասում է` ես խուլիգանկա՞ եմ, որ մարդ հրավիրեմ տուն: Բա խուլիգանկա չե՞ս, որ առաջին օգնությունը չես ցուցաբերում հրազենով վնասվածին, եւ գնում ես, տեսնում ես` երեխաներին ինչ է պատահել, բա քո սանիկն է, առաջին օգնությունը եթե ցուցաբերեիր, շատ մեծ բան արած կլինեիր, կյանքում մի սխրագործություն կլիներ»,- ասացին հարազատները:

Նրանք հերքեցին Լորետա Բարսեղյանի խոսքերը, թե Ավետիք Բուդաղյանը եւ իր կինն առավոտյան Սուրեն Խաչատրյանի հյուրը պետք է լինեին, ասելով, որ եթե նման բան լիներ, այդ մասին Ավետիքի կինը կիմանար, ամուսինը նրան որեւէ բան կասեր, սակայն նման բան չի եղել: Միեւնույն ժամանակ, նրանք շեշտում են, որ Սդղնի լճի հավաքույթից հետո Ավետիք Բաբաջանյանը նորմալ վիճակով է տուն մտել, միեւնույն ժամանակ, հնարավոր չէր առանց պատճառի, առանց խնդրի Ավետիք Բուդաղյանը նման վիճակով գնար Սուրեն Խաչատրյանի տուն:

«Ավոն ուզում էր եւ Արտակին հանգստացներ, եւ նրանց հանգստացներ, բայց խեղճին սպանեցին: Զինված հարձակումը ո՞րն է, եթե նա ուզեր զինված հարձակում գործել, մեկ հոգով կամ երկու հոգո՞վ կգնար, ամբողջ ցեղին կհավաքվեր կգնար չէ, ինչի՞ է երկու հոգով գնացել, տեսանյութից երեւում է, որ ինքը գալիս է, նորից ուզում է հետ գնալ, տեսնում եք ինչքան մարդ է մոտենում, եւ արդեն զինված, ավտոմատը կախված ուսին, քթները ավտոյի մեջ մտցրած, մի քաշքշուկ գնում է, ի՞նչ իմանանք` ինչ են խոսում այդտեղ»:

Հարազատները նշեցին, որ Լորետա Բարսեղյանը ոչ մի մարդկային զգացմունք չունի: «Եթե նա կարողանում է իր հարսներին, եղբոր կանանց տեռորի ենթարկել, պարզ չի, որ մնացածը ո՞վ են իր համար, սանիկը ի՞նչ կլինի նրա համար»,- նշեց նա: Նրանք շեշտում են, որ «տիկին Լորետա կոչեցյալի լռելը ավելի վեհ կդասեին, կոռեկտ կլիներ, քան ինքը ինչ-որ տեղ պատմում է մի հեքիաթ, ամոթ է ուղղակի, դա չի մտնում մարդկային ոչ մի կանոների մեջ, եթե ինքը առաջին օգնություն չի ցուցաբերում, գոնե ոստիկանություն եւ շտապօգնություն կանչեր»:

Հարազատները դատապարտում են միջադեպի տեսանյութի տարածումը` հայտարարելով, որ դա տարածել է հենց Սուրեն Խաչատրյանի ընտանիքը, հնարավոր է` նաեւ Լորետա Բարսեղյանը, որպեսզի ապացուցի, որ ամուսինը այնտեղ չի եղել, բայց ապացուցեց ավելի վատ բաներ, լիքը հարցեր ի հայտ եկան, «կարո՞ղ է ես եմ տրամադրել»: Նրանք չեն հավատում, որ Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: «Ուզում է այդտեղ լինի, ուզում է քնած լինի, ուզում է ինչեր պատմեն, որ մենք առավոտյան լսեցինք լուրը, գետի խշշոցը չէր թույլատրում, ինչի՞ մասին է խոսքը, երբ դեպքից հետո ամբողջ հարազատներին, բանդային կանչել է տուն` մի հատ կոնսիլիում անի, որ տեսնեն ինչ անեն հետագա քայլերը»,- ասացին հարազատները: Նա շեշտեց, որ Սուրեն Խաչատրյանին եւ նրա կնոջը աշխատանքից հանելը շատ քիչ է, պետք է Լորետա Բարսեղյանին կալանավորեն: «Թող ամեն մեկը վերցնի իր վրա, երբ ամեն րոպե իր երեխաները ինտերնետում են, բացում են, նայում են, եթե ես տեսնեմ իմ հորը ոնց են սպանում, ես ո՞նց կվերաբերեմ, իհարկե, վրեժխնդրության հարցը կգա, բայց մենք մարդասպան ազգ չենք, մենք մարդասպան չենք, մենք չենք կարող մարդ սպանել ուղղակի»,- նշեցին նրանք` շեշտելով, որ «Ավոյին ետ չենք բերի երբեք, եղածը եղել է, բայց անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը այդպես լռությամբ տանում ամեն ինչ»:

Անդրադառնալով Արտակ Բուդաղյանին ձերբակալելու մասին լուրերին` հարազատները նշեցին` «Արտակին ինչի՞ համար են բռնում, որ սահման է պաշտպանում, որ թուրքը չգա հային կոտորի, հա՞, դա էլ վերջին շնորհակալությո՞ւնն է գնդապետին»:

«Նա չգիտի, որ եղբայրը սպանված է, մինչեւ հիմա հարցնում է կնոջը, թե ուզում եմ Ավոյի հետ խոսեմ, Ավոյի ոտքերն են վնասված, որտե՞ղ է պառկած, ո՞ր հիվանդանոցում, ամենադաժանն այն է, որ նա լսի իր եղբոր մահը: Սա չպետք է լիներ,  Ավոն չպետք է մահանար, որ ամբողջ գորիսեցիները իմանային Լիսկայի հրաշագործությունների մասին, որովհետեւ  ինքը էնքան է նման բաներ տեսել` զենք, զինամթերք, սպանություն, գողություն, թալան, նրա համարա սա սովորական սպանություն էր»:

Հարազատները նաեւ տեղեկացրին, որ սոցիալական ցանցերում Սուրեն Խաչատրյանի հարազատները, մտերիմներ «ֆեյք» էջեր են բացել հունիսի 5-ի ամսաթվով, եւ Բուդաղյանների հարազատններին սպառնալիքներ են հնչեցնում, նրանք արդեն դիմել են իրավապահներին, եւ շեշտում են, որ անպայման բացահայտվելու են սպառնալիքներ հնչեցնողները եւ պատասխանատվության են ենթարկվելու: