Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլից ընտրված պատգամավոր Իբրահիմ Յիղիթը խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին՝ «Գեզի» այգու իրադարձություններում ցուցաբերած խիստ վերաբերմունքի համար։

Ամերիկյան Posta 212 թերթին տված հարցազրույցում թուրք պատգամավորը նշել է, թե վարչապետն իրեն ուղղված քննադատությունը չի հանդուժում՝ հայտարարելով, թե իրեն ընտրած 50 տոկոսին հազիվ է պահում, որ դուրս չգան մյուսների դեմ։ «Թուրքիայում քաղաքացիական պատերա՞զմ եք հրահրում։ Քաղաքացիները միմյա՞նց են սպանելու։ Վարչապետը նախ պետք է բոլորին հավաքի, բոլորին գրկի, հասարակության մեջ բոլորից պետք է հավասար հեռավորության վրա գտնվի»,-ասել է Իբրահիմ Յիղիթը։